‘Բուրկհալտերը պնդում է, որ հակամարտության հաշտեցման գործընթացը արվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա’

846

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տարածաշրջանային այցի շրջանակներում պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը:

Լրագրողների հետ զրույցում այսօր նա հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն աջակցում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերին, որով նա առաջարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել Փարիզում: ԵԱՀԿ նախագահի խոսքով՝ նոր հանդիպումը պետք է դառնա նոր փուլի եւ բանակցությունների արդյունքում խաղաղության հաստատման սկիզբ:

Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում արված հայտարարությամբ՝  Բուրկհալտերը պնդում է, որ հաշտեցման գործընթացը արվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա:

 

 

Նախորդ հոդվածը‘Շտապ. էլ․էներգիայի սակագինը նախատեսվում է բարձրացնել 3․8-4․3 դրամով’
Հաջորդ հոդվածը‘ Մարկեդոնով. Թույլ չտալ ԼՂ խնդրի միաձուլումը՝ հետխորհրդային մյուս հակամարտությունների հետ’