‘Բուֆոն. «Եթե նույնիսկ ինձ կրկնապատիկ վարձատրեին, միևնույն է, «Յուվեից» չէի հեռանա»’

1012

Բուֆոնը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2001¬ից, և ակումբում է մնացել նույնիսկ այն ժամանակ, երբ Բյանկոներիներն ուղևորվել էին Սերիա B։ 38¬ամյա դարպասապահը չի պատրաստվում հեռանալ Ծեր սինյորայից նաև կարիերայի մայրամուտին։

«Թեկուզ այլևս չկա նախկին կիրքը, բայց, այնուամենայնիվ, նորմալ է, որ ժամանակի ընթացքում այն նվազում է։ Ես առաջվա պես հաճույք եմ ստանում «Յուվենտուսի» կազմում։

Նույնիսկ եթե ինձ որևէ այլ ակումբում կրկնակի վարձատրություն առաջարկեին, միևնույն է, կմնայի «Յուվենտուսում»։ Ես հպարտ եմ նրանով, որ այս ակումբի մի մասնիկն եմ։ Ավաղ, որոշ արժեքներ այլևս նորաձև չեն։

Ես ուզում եմ այս մակարդակով հանդես գալ մինչև 40 տարեկանը, և այն ժամանակ բավական կլինի։ Բայց ես առաջվա պես ցանկանում եմ հասնել հաջողության»։

Այս մրցաշրջանում Բուֆոնը 38 հանդիպում է անցկացրել։ Ջիջին նաև Իտալիայի առաջնությունում «չոր» շարքի ռեկորդ է սահմանել՝ 974 րոպե։

Նախորդ հոդվածը‘Մարկո Ռոյս. «Հուսով եմ, որ Հենրիխ Մխիթարյանը չի հեռանա»’
Հաջորդ հոդվածը‘Ռայոլան «Յուվեին» ու «Արսենալին» խորհուրդ է տալիս մոռանալ Մխիթարյանի մասին’