‘Բուֆֆոնը կարող է փոխարինել Կասիլյասին’

755

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է շարունակել կարիերան Պորտուգալիայի առաջնությունում:Լենտա. ռու-ի հաղորդմամբ, 41-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Պորտու» ակումբը: Բուֆֆոնին համարում են իսպանացի Իկեր Կասիլյասին փոխարինող, վերջինս ինֆարկտ էր տարել: Բացի այդ հայտնի է, որ իտալացին ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում:

«Պորտուն» իր երկրի առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել և կմասնակցի եվրագավաթի որակավորման փուլին: Հունիսի 5-ին հայտնի էր դարձել «Պարի Սեն-Ժերմենից» Բուֆֆոնի հեռանալու մասին: Իտալացին մեկ խաղաշրջան անցկացնելով այս ակումբում հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն:

Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: Կատալոնացիները Բուֆֆոնին դիտարկում են որպես պահեստային դարպասապահ:

38-ամյա Կասիլյասը մայիսի 1-ին՝ մարզման ժամանակ սրտի կաթված էր ստացել:

Նախորդ հոդվածը‘Norway chess. Լևոն Արոնյանը երկրորդ տեղում է’
Հաջորդ հոդվածը‘Forbes-ը հրապարակել է 2019 թ-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը’