‘Norway chess. Լևոն Արոնյանը երկրորդ տեղում է’

726

Նորվեգիայի մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով մրցել է չինացի Յանջի Յուի հետ։  Դասական պարտիայում  և  «արմագեդոնում» գրանցվել է ոչ ոքի։

Այժմ Լևոն Արոնյանը երկրորդ տեղում է։ Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։

Մրցաշարի կայքից տեղեկանում ենք, որ այսօր կկայանա 8-րդ տուրը,  Լևոն Արոնյանը  կխաղա ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ Մրցաշարը 9 տուրից է։ 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վատագույնն են պատմության ողջ ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Բուֆֆոնը կարող է փոխարինել Կասիլյասին’