‘Բուֆֆոն. ՊՍԺ-ն ինձ նոր պայմանագիր է առաջարկել’

830

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտնել է, որ ակումբն իրեն նոր պայմանագիր է առաջարկել.

«Ակումբն ինձ նոր պայմանագիր է առաջարկել և շատ ուրախ եմ դրա համար: Հաճելի է այդ փաստը: Առաջիկա օրերին մենք հանդիպում կունենանք, որպեսզի քննարկենք ու որոշենք, արդյոք հնարավոր է համագործակցության շարունակությունը:

Ես երջանիկ եմ Փարիզում: Այստեղ եմ եկել, որպեսզի փորձարկեմ ինձ որպես անհատականություն և ֆուտբոլիստ: Կարծում եմ՝ գտել եմ այն, ինչ փնտրել եմ:

Ֆրանսիայում շատ կան  համաշխարհային մակարդակի տաղանդավոր ֆուտբոլիստ: Կան «Լիլի» և «Լիոնի» պես ակումբներ, որոնք հանգիստ կարող էին տեղ գտնել Ա Սերիայի առաջին հնգյակում: Լիգա1-ը հզորությամբ հավասար է Ա Սերիային»,- Բուֆֆոնի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Նախորդ հոդվածը‘Թայվանը՝ Ասիայում առաջինը, օրինականացրել է համասեռ ամուսնությունները’
Հաջորդ հոդվածը‘Հանցագործություն՝ առանց սահմանների’