‘Բրազիլիայի գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 245-ի. երկրի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել’

729

Բրազիլիայի Սանտա-Մարիա քաղաքի Kiss գիշերային ակումբում հունվարի 27-ին բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 245-ի, հայտնում է Terra Brasil լրատվականը:

Սանտա-Մարիա քաղաքի հիվանդանոցներում 48 տուժած կա: Ընդհանուր առմամբ՝ հրդեհի պահին, տարբեր լրատվամիջոցների տվյալներով, ակումբում 400-2000 մարդ է գտնվել:

Հրդեհը բռնկվել է հունվարի 27-ի գիշերը, տեղական ժամանակով 2-2.30-ին: Ակումբի կազմակերպած հրավառության հետևանքով սկզբում բռնկվել է տանիքի դրոշը, ապա բոցը տարածվել է ողջ ակումբում:

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հրդեհի զոհերի հիշատակին համապետական եռօրյա սուգ է հայտարարել:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է թյուրքալեզու երկրների ազատ առևտրի գոտու ստեղծման գործընթացը’
Հաջորդ հոդվածը‘Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարի վրա հարձակման գործով վկաներին կստուգեն «ստի դետեկտորի» միջոցով’