‘Բրազիլիայի հավաքականի ավագներն են Տյագո Սիլվան, Դավիդ Լուիսը, Ֆրեդը և Ժուլիո Սեզարը’

855

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տիագո Սիլվային, «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսին, «Տորոնտոյի» հարձակվող Ժուլիո Սեզարին և  «Ֆլումինենսեի» առաջատար Ֆրեդին  տնային առաջնությունում կվստահի  ազգային հավաքականի ավագի թևկապը:

Միևնույն ժամանակ, մարզիչը չի հստակեցրել, թե նշված ֆուտբոլիստներից ում որպես հիմնական ավագ կընտրի կամ էլ կվստահի բոլորին՝ տարբեր խաղերում նրանց տալով ավագի ժապավենը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը խմբային փուլում կխաղա Խորվաթիայի, Մեքսիկայի և Կամերունի հավաքականների դեմ:

Նախորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյանի փողերը կվերադառնան տիրոջը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժը պետք է դառնա իր իսկ պլանի զոհը’