‘Բրազիլիայում բռնել են երկրպագուի, ով փորձում էր պայթուցիկ մտցնել մարզադաշտ’

1396

Բրազիլական զինվորական ոստիկանությունը բռնել է երկրպագուի, ով փորձում էր մարզադաշտ մտցնել կես կիլոգրամ պայթուցիկ, հայտնում է Esportes-ը: Հանցագործության փորձը կանխվել է «Սաու-Ժանուարիու» մարզադաշտից մոտակայքում, որտեղ պետք է խաղային երկրի առաջնության «Վասկո դա Գամա» և «Կորինտիանս» ակումբները: Ըստ ոստիկանների՝ նրանք միանգամից ուշադրություն դարձրեցին պոտենցիալ ահաբեկչի վրա, երբ նա դեռ նոր էր մոտենում իրենց: 

Հիշեցնենք, որ այս խաղից առաջ անվտանգության սպասարկումն ուժեղացվել էին: Անգամ երկնքից վերահսկող ինքաթիռ կար, իսկ շրջակայքի սրճարաններն ու ռետորաններն առհասարակ վաղ ին փակվել:

Նախորդ հոդվածը‘Ամփոփիչ մրցաշար. Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ ‘
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն ցանկանում է պարտավորեցնել ազգային ասոցիացիաներին՝ հրապարակել տարեկան հաշվետվությունները’