Բրազիլիան պատրաստ է ընդունելու ուկրաինացի փախստականների

549

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն երկուշաբթի հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է փախստականներ ընդունելու Ուկրաինայից։

«Մենք ուկրաինացիներին հնարավորություն կտանք Բրազիլիա ժամանել մարդասիրական վիզաներով՝ դա այստեղ ժամանելու ամենապարզ միջոցն է»,- ասել է պետության ղեկավարը սոցցանցերով հեռարձակվող իր հարցազրույցում։

Բոլսոնարուն չի նշել, թե  փախստականների ինչ քանակի մասին է խոսքը՝ միայն ընդգծելով, որ նրանց Բրազիլիա տեղափոխման հարցը դեռ չի մշակվել։

«Մենք ամեն ինչ կանենք, որ ընդունենք ուկրաինացիներին, նրանց, ովքեր կարող են գալ, և թեթևացնենք նրանց կյանքը»,- խոստացել է Բոլսոնարուն։  Նա նշել է, որ Բրազիլիայում արդեն իսկ  մոտավորապես 600 հազար ուկրաինացի է ապրում։

ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի տվյալներով՝ Ուկրաինայից արդեն հեռացել է մոտավորապես կես միլիոն մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄՕԿ-ը Պուտինին զրկել է օլիմպիական շքանշանից, ԹՀՖ-ն՝ պատվավոր սեւ գոտի 9-րդ դանից
Հաջորդ հոդվածըATP․ Մեդվեդեւը պաշտոնապես դարձավ աշխարհի առաջին ռակետ, Խաչանովը եւս առաջադիմել է