ՄՕԿ-ը Պուտինին զրկել է օլիմպիական շքանշանից, ԹՀՖ-ն՝ պատվավոր սեւ գոտի 9-րդ դանից

451

Միջազգային օլիմպիական կոմիտեի Գործադիր կոմիտեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոյին եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղական Դմիտրի Կոզակին զրկել է օլիմպիական շքանշաններից, հաղորդում է կազմակերպության կայքը։

Պատճառը Պեկինի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի ընթացքում գործող օլիմպիական զինադադարի խախտումն է։ Ռուսական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները Ուկրաինայում։

Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան էլ Վլադիմիր Պուտինին զրկել է պատվավոր սեւ գոտի 9-րդ դանից, որը շնորհել էր նրան 2013թ. նոյեմբերին։

Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան եւ Թաեքվոնդոյի եվրոպական միությունը արգելել են Ռուսաստանի եւ Բելառուսի դրոշներն ու հիմները միջազգային մրցումներում։

Նախորդ հոդվածըՃապոնիան անթույլատրելի է համարում միջուկային զենքի կիրառումը
Հաջորդ հոդվածըԲրազիլիան պատրաստ է ընդունելու ուկրաինացի փախստականների