Բրազիլիա․ Անկարգություններից հետո 1,1 հազար մարդուց ավելի դեռ կալանքի տակ է

257

Բրազիլիայի մայրաքաղաքի իրավապահները դեռ կալանքի տակ են պահում ավելի քան 1,1 հազար մարդու՝ քաղաքում կիրակնօրյա անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, հաղորդել է Դաշնային ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Չորեքշաբթի երեկոյան դրությամբ Դաշնային ոստիկանությունն ավարտել է աշխատանքը հունվարի 8-ի կիրակի օրվա իրադարձությունների կապակցությամբ դատական որոշումների շրջանակներում։ Ընդհանուր առմամբ՝ Ազգային ոստիկանական ակադեմիա է բերվել 1 843 մարդ։ Դաշնային ոստիկանությունը հարցաքննել և կալանավորել է 1 159 հոգու, որոնք ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության, ապա՝ ուղղիչ հաստատություններ»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գրեթե 700 մարդ, այդ թվում՝ տարեցներ, առողջական խնդիրներ ունեցողներ, նաև ծնողներ՝ երեխաների հետ, դատավարական գործողությունների ավարտին կսպասեն ազատության մեջ։ Նշվում է նաև, որ նրանք բոլորը, այդ թվում՝ ազատ արձակվածները, պատասխանատվության կենթարկվեն «ահաբեկչության, հանցավոր համաձայնության, դեմոկրատական իրավական կարգի դեմ հանցագործությունների, պետական հեղաշրջման փորձի, հետապնդման և հանցագործության դրդելու» համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄոդին զարգացող երկրներին կոչ է արել միավորվել ու պաշտպանել սեփական շահերը
Հաջորդ հոդվածըԹայվանն արձանագրել է, որ կղզուն են մոտեցել ՉԺՀ 15 օդանավ և չորս նավ