Բրազիլիա․ Լաժեադու դու Բուգրեի քաղաքապետը գնդակահարվել է աշխատավայրում

245

Հինգշաբթի առավոտյան Լաժեադու դու Բուգրեի քաղաքապետին գնդակահարել են հենց աշխատավայրում, հաղորդել է Folha de S.Paulo թերթը։

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ դիմակավորված տղամարդը ներխուժել է քաղաքապետի աշխատասենյակ և կրակ է բացել նրա ու քաղաքապետարանի մի աշխատակցի ուղղությամբ, ապա ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից։

Քաղաքապետը, որն այդ պաշտոնում վերընտրվել էր 2020 թ․, տեղում մահացել է, քաղաքապետարանի աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց հրազենային վնասվածքով։

2019 թ․ Լաժեադու դու Բուգրեում գնդակահարվել էր առողջապահության տեղական վարչության ղեկավարը։ Այն ժամանակ հաջողվել էր չարագործին ձերբակալել հանցանքի վայրում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըApple-ը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը
Հաջորդ հոդվածըԹրամփը Քանիե Ուեսթին ասել է, որ նա կպարտվի 2024-ի ընտրություններում