‘Բրազիլիա, Բելառուս, ԱՄՆ, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա. Սահմանին ուշադիր կստուգեն այս երկրներից բերված ապրանքները’

1141

Համաձայն ՀՀ օրենսդրության` ներկրվող բեռն ուղեկցող փաստաթղթերի` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության: Սակայն հիմք ընդունելով 2013թ. օգոստոսի 10-ին լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ Բրազիլիայից՝ սառեցված և պահածոյացված միս, այդ թվում՝ թռչնամիս, Բելառուսից՝ ապխտած միս և կաթնաշոռ, Նիդեռլանդներից՝ պանիր, ԱՄՆ-ից՝ թռչնամիս և ձուկ, Նոր Զելանդիայից՝ ոչխարի միս ներկրելու դեպքում ներկրված սննդամթերքի մեջ աղիքային ցուպիկ և սալմոնելայի հարուցիչ կարող է հայտնաբերվել ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից ս.թ. օգոստոսի 13-ին տրվել է գրավոր հանձնարարական Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին, անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նախորդ հոդվածը‘Պուտին. ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականի ժամանումն Ալբանիա. Ֆոտոշարք’