‘Պուտին. ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով’

1244

Բաքվում աշխատանքային այցով գտնվող ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հաիմնախնդրի լուծման հեռանկարներին:

«Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանն աջակցում  է հակամարտության շուտափույթ լուծմանը, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով», — ասել է Պուտինը:

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդարձակ տեքստով խոսել է «հայկական ուժերի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի» մասին եւ հույս հայտնել, որ հյիմնախնդիրը կլուծվի «պատմական արդարության» եւ միջազգային իրավունքի շրջանակներում:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. Մուրսիի կողմնակիցները պատրաստ են թե՛ հաղթանակի և թե՛ մահվան’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիա, Բելառուս, ԱՄՆ, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա. Սահմանին ուշադիր կստուգեն այս երկրներից բերված ապրանքները’