‘Բրահիմի. Ժնև-2-ը կկայանա միմիայն ընդդիմության մասնակցության պարագայում’

776

Սիրիայի հարցով «Ժնև-2» խաղաղության համաժողովը կկայանա միմիայն ընդդիմության մասնակցության պարագայում, հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմին Դամասկոսում կայացած մամլո ասուլիսում: «Եթե ընդդիմությունը չմասնակցի, համաժողով չի լինի»,- Բրահիմիի խոսքերն է մեջբերում France-Presse գործակալությունը: Միևնույն ժամանակ, հատուկ հանձնակատարը BBC-ին հայտնել է, թե իր կարծիքով՝ համաժողովի նախապատրաստման աշխատանքներում արդեն իսկ զգալի առաջընթաց նկատվում է, սակայն ինքը վստահ չէ, որ այն կկայանա հենց նոյեմբերի 23-ին՝ ինչպես նախատեսված է:

Նախագահ Ասադի ընդդիմախոսների մեծ մասը, այդ թվում՝ Սիրիայի ընդդիմադիր դաշինքի առաջատար խմբավորումը՝ Սիրիական ազգային խորհուրդը, հրաժարվում է բանակցություններ վարել գործող վարչախմբի հետ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՓՄԻԿ-ը հորդորում է ՀՀ իշխանություններին վատնված գումարների քաղաքականությունից անցնել գործնական քայլերի’
Հաջորդ հոդվածը‘Մանուկյանն ու Զուրաբյանը հանդիպել են Եվրախորհրդարանի պահպանողականների և բարեփոխիչների խմբի ներկայացուցիչներին ‘