‘Բրավոն կարող է փոխարինել Դե Խեային «Մանչեսթեր Յունայթեդ»-ում’

1173

«Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նշանառության տակ է: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:

Տեղեկությունների համաձայն՝ անգլիական գրանդը չիլիացի դարպասապահին դիտարկում է որպես Դավիդ Դե Խեային փոխարինող այն դեպքում, եթե վերջինս հեռանա ակումբից:

Կատալոնական ակումբը, սակայն, չի պատրաստվում հրաժարվել Բրավոյի ծառայություններից և աշխատում է 32-ամյա դարպասապահի նոր պայմանագրի վրա՝ նախատեսելով ավելացնել հրաժարագինը, որն այժմ 15 մլն եվրո է կազմում:

Հիշեցնենք՝ 2015 թվականի ամռանը Դե Խեան մոտ էր «Ռեալ» տեղափոխությանը: Տրանսֆերային գործարքը ձախողվեց վերջին պահին:

Նախորդ հոդվածը‘Դանի Ալվես. «Եթե ֆուտբոլիստ չդառնայի…»’
Հաջորդ հոդվածը‘Իրականում ինչ տեղի ունեցավ Ստրասբուրգում 2’