‘Բրեյվիկը չի մասնակցի մոր հուղարկավորությանը. Մեծ է փախուստի ռիսկը’

800

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը չի կարող ներկա գտնվել ուրբաթ օրը մահացած մոր հուղարկավորությանը: Այս մասին այսօր լրագրողներին հաղորդել է Իլի բանտի տնօրեն Քունթ Բյարքեյդը։ Այստեղ Բրեյվիկն իր պատիժն է կրում անցած օգոստոսից, երբ դատարանը նրան 77 մարդու սպանության համար դատապարտել է 21 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Բյարքեյդի խոսքերով՝ նման իրավիճակներում բանտի ղեկավարությունը ընդառաջում է կալանավորներին ՝ թույլ տալով հրաժեշտ տալ հարազատներին, սակայն Բրեյվիկին նման հնարավորություն տրամադրելու մասին խոսք լինել անգամ չի կարող: Ծայրահեղ վտանգավոր հանցագործների դեպքում մեծ են օրինակ՝ փախուստի ռիսկերը:

Բացի այդ, գոյություն ունի նաև զուտ ֆորմալ պատճառ. Բրեյվիկն իր պատժի մեծ մասը կրած լինելու դեպքում գուցե ստանար նման հնարավորություն։   

Ավելի վաղ Բրեյվիկը դիմել էր բանտի ղեկավարությանը, որ վերջինս թույլ տա իրեն մասնակցել տևական հիվանդությունից հետո մահացած մոր հուղարկավորությանը:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն Վացլավ Հավելի մրցանակ կսահմանի ‘
Հաջորդ հոդվածը‘Կիպրոսում տղամարդը սպանել է հարևանին և կրակ բացել սուպերմարկետում ‘