Բրիտանական ԶԼՄ-ները ԱԳՆ նոր նախարարին համեմատել են Մարգարեթ Թեթչերի հետ

530

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նոր ղեկավար Էլիզաբեթ Թրասսը տանկի վրա նստած այցելել է Էստոնիա ՝ դրանով չափազանց տպավորելով ամերիկյան ԶԼՄ-ներին, որոնք դրա մեջ տեսել են նախարարի լիդերական հակումները և հղում երկրի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի գործողություններին։

Ինչպես նշել է The Times թերթը, Թրասսը, որը ներկայացնում է Պահպանողական կուսակցությունը և նախկինում բազմիցս իր հիացմունքն է արտահայտել թորիների կառավարությունը 1979-1990 թթ․ ղեկավարած Թեթչերի քաղաքականության հանդեպ, նպատակաուղղված է երթևեկել տանկով, որպեսզի այդպիսով նմանվի «երկաթե լեդիին», որը 1986 թ․ տանկի վրա կանգնած  էր  այցելել Արևմտյան Գերմանիա։

Times-ը գրում է, որ Լիզ Թրասսը մտադիր է ՆԱՏՕ-ին կոչ անել միասնական ճակատ կազմել ռուսաստանյան սպառնալիքի դեմ, սակայն, միևնույն ժամանակ, պահպանել շփումները Կրեմլի հետ։ Նա հերքել է Մոսկվայի այն պնդումները, թե ՆԱՏՕ-ն սադրիչ գործողություններ է կատարում։

«ՆԱՏՕ-ն պաշտպանական, այլ ոչ թե հարձակողական սկզբունքների վրա հիմնված դաշինք է։ Ցանկացած ենթադրություն, թե ՆԱՏՕ-ն սադրում է Ռուսաստանին, սուտ է,- հայտարարել է Լիզ Թրասսը։- Մեր գործընկերների ազատությունը և դեմոկրատիան խարխլելու ուղղությամբ Ռուսաստանի ցանկացած գործողություն ռազմավարական սխալ կլինի»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիևը լուրջ հետևանքների վերաբերյալ նախազգուշացում է արել Բելառուսի ղեկավարությանը
Հաջորդ հոդվածըԻՊ-ի նախկին գրոհայինը ցմահ ազատազրկվել է եզդի աղջկա սպանության համար