‘Բրիտանացիները զանգվածաբար առաջին անհրաժեշտության ապրանքներ են գնում’

892

Կոշտ Brexit-ը «կախվել» է Մեծ Բրիտանիայի գլխին:

Առայժմ ոչ ոք չգիտի, թե Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրամիությունից ինչպես կանդրադառնա երկրի տնտեսության վրա, սակայն կանխատեսումները չափավոր հոռետեսականից մինչև աղետալի են:

Այդ ֆոնին բրիտանացիներն սկսել են զանգվածաբար գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ: ԵՄ-ից բաժանվելուն այնպես են նախապատրաստվում, ինչպես կնախապատրաստվեին պատերազմի դեպքում:

Փորձագետների հաշվարկներով՝ միայն վերջին ամիսներին թագավորության բնակիչները ծախսել են ավելի քան 4 մլրդ ֆունտ՝ համալրելով ուտելիքի, խմիչքի, նաև դեղորայքի պաշարները:

Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս բերել մինչև հոկտեմբերի 31-ը, անկախ այն բանից՝ Բրյուսելի հետ անհրաժեշտ պայմանագիրը կբերվի՞, թե՞ ոչ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել Ատամբաևի ունեցվածքի մի մասի վրա’
Հաջորդ հոդվածը‘3 հանրահայտ մարզիչ հավակնում է գլխավորելու Բեքհեմի ակումբը’