‘Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել Ատամբաևի ունեցվածքի մի մասի վրա’

808

Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ունեցվածքի հիմնական մասի վրա: Այդ մասին երեքշաբթի Բիշքեկում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովը:

«Ներկա պահի դրությամբ կալանք է դրվել Ատամբաևի ունեցվածքի 120 միավորի վրա»,- ասել է գլխավոր դատախազը:

Ատամբաևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին, գրեթե մի ամբողջ օր տևած ուժային գործողություններից հետո, որում ներգրավված էին ոստիկանության և հատուկ նշանակության հազարավոր աշխատակիցներ:

 Դատարանի որոշմամբ՝ նախկին նախագահը մինչև օգոստոսի 26-ը կմնա Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում: Ներկա պահին նա մեղադրվում է  կոռուպցիա կազմակերպելու մեջ՝  քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին կալանավայրից ապօրինաբար ազատ արձակելիս:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՀ ՊԲ-ն հորդորում է չհավատալլ ադրբեջանական կողմի պնդումներին’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացիները զանգվածաբար առաջին անհրաժեշտության ապրանքներ են գնում’