‘Բրիտանացի հրշեջները սերենադ են երգել Ջուդի Դենչի համար’

881

Բրիտանացի հրշեջների արհմիության անդամները սերենադ են կատարել ի պատիվ դերասանուհի Ջուդի Դենչի՝ նրա նոր՝ «Ֆիլոմենա» ֆիլմի պրեմիերայից առաջ, հաղորդում է Associated Press-ը:

Հոկտեմբերի 16-ին Դենչը ժամանել է Լոնդոն, որպեսզի լոնդոնյան կինոփառատոնի շրջանակներում մասնակցի իր նոր ֆիլմի պրեմիերային: Երբ նա հայտնվել է դեպի կինոթատրոն տանող կարմիր գորգի վրա, հարևան փաբից նրան նկատել են հրշեջները, որոնք իրենց թոշակների կրճատման դեմ բողոքի ցույցից հետո մտել էին սրճարան՝ մի բան խմելու: Դերասանուհուն տեսնելով՝ նրանք սկսել են բացականչել. «Ջուդի՜, մենք քեզ սիրում ենք», հետո նրա պատվին սկսել են երգել The Beatles-ի «Hey Jude» երգը: Ջուդի Դենչի արձագանքի մասին ոչինչ չի հաղորդվում:

«Ֆիլոմենա» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է 78-ամյա դերասանուհին, պատմում է Ֆիլոմենա անունով իռլանդուհու մասին, որը փորձում է գտնել որդուն, ումից ստիպված է եղել հրաժարվել 50 տարի առաջ, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ընդդիմությանը թույլ չեն տա երթ անցկացնել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի նախագահի աշխատակազմից քննադատել են ռուս իրավապահներին և ռուսական ԶԼՄ-ներին’