‘Բրիտանիայի կառավարություն. Լատվիացի հավաքարարներ պետք չեն’

3152

Եվրամիությունից դուրս գալուց հետո Բրիտանիան պետք է կտրուկ կերպով սահմանափակի ԵՄ երկրներից էժան աշխատուժի ներհոսքը: Նման առաջարկ կա կառավարության պատվիրած հետազոտության մեջ, և եթե այն իրագործվի, ապա կվերաբերի Եվրամիության հարյուր հազարավոր քաղաքացիների: Օրինակ՝ այժմ Բրիտանիայում, մոտավոր հաշվարկներով, գրեթե երեք հարյուր հազար ներգաղթյալ կա Լիտվայից ու Լատվիայից:

Միգրացիայի հարցերով խորհրդատվական հանձնախմբի՝ այս շաբաթ հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ դադարեցնելով Եվրամիությունից էժան աշխատուժի հոսքը՝ Բրիտանիան, միևնույն ժամանակ, պետք է սկսի ամբողջ աշխարհից միջին և բարձր որակավորում ունեցող ներգաղթյալներ բերել երկիր:

Այս զեկույցը պատրաստվել է մի ամբողջ տարի, այն պատվիրել է Թերեզա Մեյի կառավարությունը, և սպասվում է, որ հենց դրա հիման վրա է կառուցվելու Բրիտանիայի միգրացիոն քաղաքականությունը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Երեք գրանդ ակումբներ փորձելու են ձեռք բերել Ռակիտիչին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության կոչը արտահերթ ընտրություններին ընդառաջ’