‘Բրիտանիայում ԿԺԴՀ դեսպանը հավաստիացնում է, որ Կիմ Չեն Ինն առողջ է’

1437

Մեծ Բրիտանիայում Հյուսիսային Կորեայի դեսպան Յուն Հակ Բոնը հավատացած է, որ իր երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը, որը մեկ ամսից ավելի է՝ չի հայտնվում հասարակությանը, առողջ է:

Դիվանագետը BBC-ին փոխանցել է, թե լրատվամիջոցների այն լուրերը, թե ԿԺԴՀ առաջնորդը հավանաբար հիվանդ է, ընդամենը ապատեղեկատվություն են: Դեսպանը, պատասխանելով BBC-ի հարցերին, ընդգծել է, որ իր երկրում չկան բանտեր քաղաքական բանտարկյալների համար և «աշխատանքային ճամբարներ», որոնց մասին խոսում են իրավապաշտպանները:

Ավելի վաղ ՄԱԿ-ը մեղադրել է ԿԺԴՀ-ին՝ մարդու իրավունքների պարբերաբար խոխտումների համար: ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ քաղաքական հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ անհետանում են, նրանց ուղարկում են ճամբարներ, որտեղ նրանց սպասվում է «քաղց, հարկադիր աշխատանքներ, մահապատիժներ, կտտանքներ և բռնաբարություն»: Հղի կանանց այդ ճամբարներում ստիպում են դադարեցնել հղիությունը, կամ էլ նրանց երեխաներին սպանում են, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:

Նախորդ հոդվածը‘Վարդենիսում տեղի ունեցած սպանության շարժառիթը բացահայտվել է, իսկ կասկածյալը՝ ձերբակալվել. Քննչական կոմիտե ‘
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ’