Բրիտանիան պատրաստվում է վատթարագույնին

487

Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը հավատում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտությունից խուսափելու շանսերը դեռ պահպանվում են, սակայն առանձնապես լավատեսորեն չի տրամադրված։

Ինչպես պատմել է Times թերթը, Ուոլլեսը երկշաբաթյա դիվանագիտական շրջայց է սկսել եվրոպական մայրաքաղաքներով, որպեսզի դաշնակիցներին դրդի պաշտպանելու դաժան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և Ուկրաինա ուղարկելու մահաբեր սպառազինություն։

Բեռլինում իր գերմանացի պաշտոնակցի հետ հանդիպման նախօրեին Բրիտանիայի պաշտպանության նախարարն ասել է, որ կուզենար կառավարությունից ավելի հստակ ազդանշան ստանալ պատժամիջոցների վերաբերյալ, ինչպես նաև կուզենար, որ Գերմանիան «Հյուսիսային հոսք 2»-ն օգտագործեր որպես լծակ՝ Կրեմլի վրա ազդելու համար։

Ուոլլեսը հաստատել է, որ մի քանի օրից մեկնելու է Մոսկվա, որտեղ ռուսաստանյան ղեկավարությանը կփորձի համոզել, որ ընկրկեն։ Նա հանդիպելու է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ինչը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը կլինի 2013 թ․ ի վեր։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանացի մարզիչը՝ Հովհաննես Բաչկովի մասին
Հաջորդ հոդվածըHuman Rights Watch․ Ղազախստանում կրակել են ցուցարարների ուղղությամբ