Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ պաշտոնյաների նկատմամբ

305

Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է մտցրել  ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ՝ Օքսանա Մարչենկոյի, ինչպես նաև ռուսաստանցի գործարար Վլադիմիր Եվտուշենկովի կնոջ՝ Նատալյա Եվտուշենկովայի և նրանց երկու երեխաների նկատմամբ։

Այդ մասին նշվում է բրիտանական կառավարության կայքում տեղադրված նոր պատժացուցակում։

Բացի այդ,  Միացյալ Թագավորության մուտքի արգելք և ակտիվների սառեցում (դրանք հայտնաբերելու դեպքում)  է սահմանվում սենատոր Սուլեյման Կերիմովի դստեր՝ Գուլնարա Կերիմովայի դեմ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև սև ցուցակ է մտցրել գործարար Ալիշեր Ուսմանովի հետ կապ ունեցող ռուսաստանյան USM Holdings Limited ընկերությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԾրագրում են կասեցնել ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին
Հաջորդ հոդվածըՀայաստանի խայտառակության համբավը տարածվել է Չինաստանում եւ Հնդկաստանում