Ծրագրում են կասեցնել ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին

312

Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են զրկվել տեղական ընտրություններին մասնակցելուց, քանի դեռ Ուկրաինայում շարունակվում է հակամարտությունը։

Քվեարկությանը նրանց մասնակցության կասեցման մտադրության մասին հայտարարել է բալթյան երկրի վարչապետ Կայա Կալլասը, այսօր հաղորդել է LRT ազգային ռադիոկայանը։

«Մենք մտադիր չենք ռուսաստանցի և բելառուսցի քաղաքացիներին զրկել ձայնի իրավունքից։ Մենք խոսում ենք այդ իրավունքը կասեցնելու մասին պատերազմի ընթացքում»,- վարչապետի խոսքն է մեջբերվում հաղորդագրությունում։

Կառավարությունը, պետական իրավունքի ոլորտի փորձագետների հետ միասին, ուսումնասիրում է առանց սահմանադրական փոփոխության Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին տեղական ընտրություններում ձայնի իրավունքից զրկելու օրինականության հարցը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊենտագոնը խստացնում է գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը
Հաջորդ հոդվածըԲրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ պաշտոնյաների նկատմամբ