‘Բրյուսելը չի խրախուսել Թուրքիայի կոշտ արձագանքը երգիծական տեսահոլովակին’

1290

Գերմանական հեռուստատեսությամբ մարտի 17-ին ցուցադրված երկու րոպեանոց երգիծական տեսահոլովակը, որտեղ ծաղրվում էր Թուրքիայի նախագահի՝ շքեղ կյանք վարելու «թուլությունը», և ցուցադրվում էին կադրեր՝ այդ երկրում մամուլի ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման վերաբերյալ, թուրքական իշխանությունների կոշտ արձագանքին էր արժանացել. Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել էր ԱԳՆ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն իր ներկայացուցչի միջոցով մեկնաբանել է Անկարայի անհամաչափ կոշտ արձագանքը հեռուստատեսային երգիծանքի նկատմամբ: «Նախագահ Յունկերը հավանություն չի տալիս  Գերմանիայի դեսպանին երգիծական երգի համար կանչելու Թուրքիայի որոշմանը»,- ճեպազրույցում հայտարարել է ԵԽ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեևան:- Նրա կարծիքով՝ դա Թուրքիային հեռացնում է ԵՄ-ից, այլ ոչ թե մոտեցնում. «Թուրքիայի այդ քայլը չի համապատասխանում խոսքի ազատության և ԶԼՄ-ների ազատության սկզբունքին, ինչը շատ թանկ է ԵՄ-ի համար»: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բելգիա. Մահապարտները ծրագրել էին վարչապետի սպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտական օդանավի առևանգիչը կալանավորվել է 8 օրով’