‘Բրյուսելը պատրաստ է առաջին քայլը կատարել Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս թողնելու ճանապարհին ‘

927

Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում Բրյուսելում առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության կընդունվի Եվրոպայի 7-ամյա միասնական բյուջեի ծրագիրը: Խնդիրն այն է, որ Միացյալ Թագավորությունը բազմիցս անհամաձայնություն է հայտնել ԵՄ բյուջեի առթիվ և սպառնացել իր նախապայմանները չկատարելու դեպքում վետո կիրառել, հայտնում է Financial Times պարբերականը:

«Ներկա պահին ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից, բացառությամբ՝ Մեծ Բրիտանիայի, տեղի են ունենում 2014-2020 թթ.  միասնական բյուջեի ընդունման հնարավոր տարբերակի քննարկումները: Պաշտոնատար անձինք փաստում են, որ նման քայլը ծանր հետևանքներ կունենա Լոնդոնի համար, որն առանց այդ էլ բարդ հարաբերություններ ունի ԵՄ մյուս անդամների հետ»,- գրում է պարբերականը:

Մի շարք վերլուծաբանների համոզմամբ՝ պարբերականի հրապարակումը վկայում է այն մասին, որ  որոշ եվրոպական պետություններ կասկածանքով են վերաբերվում Լոնդոնի վարած քաղաքականությանը և պատրաստ են դուրս թողնել Միացյալ Թագավորությունը ԵՄ միասնական բյուջեից, ինչը կարող է առաջին քայլը լինել Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու ճանապարհին:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանին հրավիրել են ԱԱԾ ‘
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանում կրոնական տոնակատարության ժամանակ առնվազն 18 մարդ է զոհվել ‘