‘Բքի պատճառով փակ է Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհը’

1102

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Բքի պատճառով փակ է Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհը:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նախորդ հոդվածը‘Գյումրիում մեկնարկել է Պերմյակովի գործով դատավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ’