‘Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը’

755

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը: Դժվարանցանելի է Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը: Սելիմի լեռնանցքը բաց է: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական ամպամածություն’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» կորցրեց Կասիլյասին, մնաց ինն հոգով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ’