Անկախություններ անկախությունից առաջ. այսօր հռչակագրի օրն է. Ալիք Մեդիա

416

Հայաստանի անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, որն ընդունված է համարել անկախ հանրապետության ծննդյան օր։ Իրականում, սակայն, Հայաստանն անկախացել էր ավելի վաղ։

Ղարաբաղյան շարժման առաջին օրերից (փետրվար, 1988) շուրջ երկու տարի ժողովրդական ընդվզման համակարգողներն ու ղեկավարները զգուշավոր էին անկախության հարցում։ Ազատության հրապարակի հարթակից հնչած հազարավոր ելույթներում դժվար կլինի հիշել անկախության որեւէ կոչ, իսկ անհապաղ-անմիջապեսի մասին ընդհանրապես խոսք չկար։

Խոսվում էր հիմնականում ԽՍՀՄ օրենքներով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, հասարակության ժողովրդավարացման եւ դրանց առնչվող հարցերի մասին։

Սա մարտավարությունն էր։ Ռազմավարական առումով շարժումը մշտապես առաջնորդվել է անկախության ձգտողի, անկախություն պահանջողի տրամաբանությամբ։

Ո՞րն էր այդ տրամաբանությունը

Ընդունել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը որպես ազգային, պետական կազմավորում, ճանաչել դրա ղեկավար մարմինների լեգիտիմությունը եւ հասարակության համար այդ պահին անըմբռնելի կարգախոսներ հնչեցնելու փոխարեն պետական մարմինների գործունեությունը դարձնել առավել ինքնուրույն։

Ղարաբաղյան շարժումը Հայաստանի օրվա ղեկավարներին հստակ հասկացնում էր, որ Սահմանադրությամբ եւ օրենքներով Գերագույն խորհուրդը (այն ժամանակվա խորհրդարանը) կարող էր ու պետք է լիներ ինքնուրույն, պարտավոր էր տեր կանգնել ժողովրդի արդարացի պահանջներին։

Օրվա ղեկավարներին «Ղարաբաղ» կոմիտեն հակառակորդ ու թշնամի չէր համարում։ Փորձում էր նրանց խոսակից, ինչու ոչ՝ ընդդիմախոս տեսնել։

«Հակաճառող է պետք, ընկերներ, դեմոկրատիան բաց բանավեճ է, մտքերի փոխանակում։ Եթե կա այդպիսի ցանկություն, մենք նորից հրավիրում ենք հանրապետության ղեկավարությանը այդպիսի բաց բանավեճի։ Թող գան, ապացուցեն ժողովրդին, որ կա ուրիշ ճանապարհ։ Եթե կարող են, թող ապացուցեն, մենք միայն ուրախ կլինենք»,- հանրահավաքներից մեկում ասում էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

Ղեկավարությունը, սակայն, հապաղում էր, որովհետեւ սովոր էր առաջնորդվելու ոչ թե ժողովրդի մանդատով, այլ Կոմունիստական կուսակցության կենտկոմի դիրեկտիվներով, որոնք գրվում էին Մոսկվայում։

Տիգրան Պասկեւիչյան

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըԳագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են
Հաջորդ հոդվածըՌաֆայել Թեյմուրազյան. Հռչակագիրը հայության բոլոր հատվածների ընդհանուր հայտարարն է