‘Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ’

1963

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանրապետության առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, տեղեկացնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը:

Առաջիկայում ևս «եռյակի» առաջնորդների հանդիպումների շարքը շարունակվելու է, որից հետո կներկայացվեն առաջիկա անելիքները:

Նախորդ հոդվածը‘18.30-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են թույլ տեղումներ’