‘Գագիկ Ծառուկյան. Պատրա՞ստ եք այդ պայքարին (Տեսանյութ)’

2741

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում կարճ ելույթով հանդես եկավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ինքն իր հիմնական ելույթը նախատեսել է հաջորդ հանրահավաքի համար:

«Ես այսօր այստեղ եմ, ձեզ հետ, ձեր կողքին կանգնած եմ, և հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ՝ ձեր կողքին: Ուզում եմ, որ դուք իմանաք՝ երբեք ու երբեք չի եղել, որ հանրությանը, ժողովրդին հայտարարություն անեմ և իմ հայտարարությունից հետ կանգնեմ։ Այսօր ինչ–որ ձեզ ասում եմ, իմացե՛ք, որ մինչև վերջ ես կատարելու եմ։ Այսօր կարող եմ մի բան ասել, որ անպայման մեր երկիրը, մեր ժողովուրդը ունենալու են մեծ հաջողություն, և այդ հաջողության սկիզբը դրվում է այսօր այստեղ, այս պահին։ Սիրելի՛ ժողովուրդ, հաջողությունը հենց այնպես չի տրվում, հաջողությունը ճանապարհ է, պայքար է, դժվար ճանապարհ, և այսօր ուզում եմ ձեզ հարցնել՝ դուք պատրա՞ստ եք այդ պայքարին այսօր: Ուրեմն ես հայտարարում եմ, որ ես նույնպե՛ս պատրաստ եմ ձեզ հետ ձեր կողքին լինելուն։ Միայն թե մենք պետք է լինենք միասնական՝ ազգովի, պետք է գործենք շատ խելամիտ, հաշվարկված քայլերով, որ մենք կկարողանանք հասնել փոփոխություններին, և այդ դեպքում հաջողությունն ավելի շուտ կգա, քան թե մենք սպասում ենք»։

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Պոտենցիալ ներդրողները չեն ցանկանում կերակրել Սաշիկ Սարգսյանին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հոկտեմբերի 10-ի հանրահավաքում (Տեսանյութ)’