‘Գագիկ Հարությունյանի եղբորը գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել’

1503

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արզուման Գարուշի Հարությունյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հիշեցնենք, որ Արզուման Գարուշի Հարությունյանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալն է և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Գարուշի Հարությունյանի եղբայրն է:

Նախորդ հոդվածը‘Շուշան Պետրոսյանը ուղեղի ցնցում և գանգուղեղային վնասվածք է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Երեկվա ԱԺ նիստն անօրինական էր (չշփոթել քվեարկության հետ). Մամուլ’