‘Գագիկ Մինասյան. ՀՀԿ-ն լուրջ է ընդունում ցանկացած թեկնածուի, նույնիսկ՝ էպոսագետին’

796

«Համոզված եմ, որ ԲՀԿ-ի հայտարարությունը ոչ մի բանով չփոխեց քաղաքական դաշտը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: 
Հիշեցնենք, որ երեկ  իր քաղխորհրդի նիստից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ գալիք ընտրություններում հանդես չի գա սեփական թեկնածուով և չի սատարի քաղաքական այլ ուժերի թեկնածուներից որևէ մեկին:
Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ նախապատվություն կտա ԲՀԿ-ի պոտենցիալ ընտրազանգվածը՝ ՀՀԿ-ական թեկնածուն կարծիք հայտնեց, թե ձայները բաժին չեն հասնի միայն մեկ քաղաքական ուժի:
Գագիկ Մինասյանը շեշտեց, որ անկախ ամեն ինչից՝ ՀՀԿ-ն լուրջ է ընդունում ցանկացած թեկնածուի, նույնիսկ՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանին:

Նախորդ հոդվածը‘Twitter-ը ամփոփել է 2012 թ. Արդյունքները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր դատախազությունը հաստատում է՝ դատախազը մեղադրում է քննիչին, քննիչն էլ դատախազին’