‘Գագիկ Ջհանգիրյան. Երկրում ձախողումների հիմնական պատճառը Սահմանադրությունը չէ (Տեսանյութ)’

998

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանին՝ նշելով, որ իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումների մի գործընթաց, որը արդեն իսկ լրացուցիչ անջրպետ է ստեղծել իշխանություն-ընդդիմություն հատվածում: «Ես վստահ եմ՝ այդ գործընթացի շարունակման դեպքում այդ անջրպետը կտեղափոխվի դեպի իշխանություն-հասարակություն հատված: Ինչու՞ եմ կարծում, որ այս գործընթացը արհեստական է եւ պատեհ ժամանակ չի ընտրված, որովհետեւ մեր դժբախտությունների կամ ձախողումների հիմնական պատճառը մեր Սահմանադրությունը չէ»,- նշեց Ջհանգիրյանը:

«Կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության իրավունքը տրված է կառավարությանը, եւ կառավարությունը ինքը կարող է սահմանել այն կառուցվածքը, որը լիարժեք կապահովի օրենսդիր մարմնի վերահսկողության մեխանիզմը: Նոր կառավարությունը մասնակի փոփոխություն է կատարել, եւ հարկային, մաքսային մարմինները ներգրավվել են կառավարության կազմի մեջ, ինչը մեզ հնարավորություն է տալիս նման հարցերով դիմել կառավարությանը: Ինձ հետաքրքրում է, թե այլ կառույցներին՝ կադաստրին, ջրային տնտեսությանը, ոստիկանությանը, անվտանգությանը եւ այլն, պատրաստվու՞մ եք այդպիսի նախագծով մտցնել Ազգային ժողով»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով Գագիկ Ջհանգիրյանի հարցին, հայտնեց, թե կառավարությունը քայլ առ քայլ գնում է այդ ճանապարհով: Նրա խոսքով՝ կառավարությունը յուրաքանչյուր գործառույթի համար նախատեսում է նշանակել քաղաքական պատասխանատու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մշակույթի վաստակավոր գործչի կոչում էր շնորհել Ալիևից քաղաքական ապաստան խնդրած Լյուբիկ Չիբուխչյանին’
Հաջորդ հոդվածը‘Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին. Պարտավոր ենք ապահովել ընկերությունների ֆինանսական կայունությունը’