‘Գազային քննարկումները շարունակվում են (թարմացված, տեսանյութ)’

890

ԱԺ-ում շարունակվում է գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀԿ-ականների ներկայացրած նախագծի քննարկումը: Նշենք, որ նույն մեծամասնությունը նախորդ քառօրյայի ժամանակ մերժել էր ոչ իշխանական չորս խմբակցությունների նույնատիպ առաջարկը, եւ ապա որոշ ժամանակ անց՝ ինքն է հանդես եկել նույն առաջարկով, սակայն, բովանդակային մի շարք տարբերություններով: Այսօր պետք է տեղի ունենա նախագծի քվեարկությունը:

Մինչ այդ հանդես գալով եզրափակիչ ելույթով՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Միաժամանակ, սական, Հակոբյանը չբացառեց, որ իրենց խմբակցության ներկայացուցիչը, այդուհանդերձ, կարող է մասնակցել հանձնաժողովի նիստերին:

ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցող Արմեն Ռուստամյանը չհստակեցրեց, թե ինչպես է կոնկրետ քվեարկելու իրենց խմբակցությունը, բայց նշեց, որ եթե կա թեկուզ եւ մեկ հնարավորություն, որպեզի հանձնաժողովը ծառայի իր նպատակներին, ապա իրենց «այն օգտագործելու են»: Նա հավելեց, որ ՀՅԴ ներկայացուցիչը լիարյուն կաշխատի հանձնաժողովի նիստերի ժամանակ, եւ նրան չի շփոթեցնի նիստերի դռնփակ լինելու հանգամանքը, քանի որ անհրաժեշտության դեպքում իրենք հանդես կգան հայտարարություններով:

ԲՀԿ անունից ելույթ ունեցող Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում նշեց, որ ժամկետների վերաբերյալ իրենց առաջարկը ուժի մեջ է, եւ պետք է ժամկետ սահմանել

մինչեւ այս՝ գարնանային նստաշրջանի ավարտը: Հարցի քննարկումն ավարտվեց, հայտարարվեց մեկժամյա ընդմիջում: 

Նախորդ հոդվածը‘Փախստական քարոզչին մեղադրում են թուրքական իշխանությունների գաղտնալսումը կազմակերպելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը Ուկրաինայում տեղի ունեցածին «շատ վատ» է վերաբերվում’