Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 26 հազարի սահմանը

201

Գազայի հատվածում 2023 թ․ հոկտեմբերի 7-ին պաղեստինաիսրայելական հակամարտության սրման նոր փուլի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 26 հազար 83-ի, հաղորդել է Al Jazeera-ն՝ վկայակոչելով տեղի առողջապահական իշխանություններին։

Եվս 64 հազար 487 մարդ վիրավորվել է: Վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 183 մարդ, ևս 377 մարդ վիրավորվել է։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել հոկտեմբերի 7-ից, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու և գերեվարելով 240-ին։

Նախորդ հոդվածըԷրդողանը ստորագրել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին նախագահական հրամանագիրը
Հաջորդ հոդվածըԵղանակը Հայաստանում առաջիկա օրերին