Էրդողանը ստորագրել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին նախագահական հրամանագիրը

159

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, հայտնել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Պաշտոնական հայտարարության մեջ նշված է. «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշմանը Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու մասին։ Էրդողանը ստորագրել է նախագահական հրամանագիրը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին և հաստատել համապատասխան արձանագրությունը»:

Նախորդ հոդվածըAustralian Open․ Կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն Արինա Սաբալենկան ու չինացի Չժեն Ցինվենը
Հաջորդ հոդվածըԳազայի հատվածում զոհերի թիվը հատել է 26 հազարի սահմանը