‘ԳԱԶելի 7 ուղևոր զոհվել է Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարում’

1610

Նոյեմբերի 10-ին, ժամը 19.18-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 108 կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 08-11L պ/հ և «ԿամԱԶ» մակնիշի 533 SU 61 պ/հ (վարորդ Մ. Վ., ծնվ. 1944 թ.) ավտոմեքենաները, ինչից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.44-ին, մարվել` 19.51-ին: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել Ս. Հ.-ն (ծնվ. 1997 թ.), Հ. Հ.-ն (ծնվ. 1978 թ.), Է. Ս.-ն (ծնվ. 2001 թ.) Կ. Բ.-ն (ծնվ. 1975 թ.), Հ. Չ.-ն (ծնվ. 1997 թ.), Զ. Հ.-ն (ծնվ. 1978թ.) և Ա. Շ.-ն (ծնվ.1992 թ.), ովքեր տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ անձը չպարզված 7 քաղաքացիներ մահացել են:

ԳԱԼԱ-ն հաղորդում է, որ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 ուղեւորի՝ տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին կայքի հետ զրույցում ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:

Ըստ նրա, ամենածանր վիճակում գտնվում է 14-ամյա մի ուղեւոր, մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով են, սակայն նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան հանդիպել է Պիկեին, փորձել է նրան սփոփել և խորհուրդներ տալ’
Հաջորդ հոդվածը‘7 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը ձերբակալվել է’