‘Գվարդիոլան հանդիպել է Պիկեին, փորձել է նրան սփոփել և խորհուրդներ տալ’

968

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդիպել է իր նախկին սան Պիկեին։ Հանդիպումը տեղի է ունեցել Բարսելոնայում, ուր մյունխենցիների մարզիչը ժամանել էր, որպեսզի մասնակցեր Կատալոնիայում անցկացվող հանրաքվեին։ Այս մասին հայտնում է Marca էլեկտրոնային պարբերականը։

Կարճատեւ զրույցի ժամանակ Գվարդիոլան փորձել է սփոփել Պիկեին, ով իր կարիերայի լավագույն մարզավիճակում չի գտնվում և ներկայումս «կապտանռնագույննների» հիմնական կազմում հայտնվելու խնդիրներ ունի։

Նախորդ հոդվածը‘Կալիֆոռնիայում կայացել է աճուրդ՝ «Ռոքնռոլի կուռքերը» անվանումով’
Հաջորդ հոդվածը‘ԳԱԶելի 7 ուղևոր զոհվել է Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարում’