«Գազպրոմի» ղեկավար․ ՌԴ-ն ամբողջությամբ կգազիֆիկացվի մինչև 2030 թվականը

187

«Գազպրոմը» եկող տարի ռեկորդային 270 մլն ռուբլի կուղղի Ռուսաստանի շրջանների գազիֆիկացմանը և դրա նախապատրաստական աշխատանքներին, իսկ մինչև 2030 թ․ կիրականացնի 100 տոկոսանոց գազիֆիկացման խնդիրը։

Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

2023 թ․ գազիֆիկացման նախապատրաստական աշխատանքների ծավալով «Գազպրոմը» 50 տոկոսով ավելի աշխատանք է կատարել, քան նախորդ՝ 2022 թ․, նշել է Միլլերը։ 2024 թ․ սկզբին գազիֆիկացման նախապատարստական աշխատանքների վերաբերյալ կկնքվի ավելի քան մեկ միլիոն պայմանագիր, նշել է նա՝ շեշտելով, որ պայմանագրերի թիվն աճում է բառացիորեն ամեն օր։

2023 թ․ ընկերությունը գազիֆիկացրել է 400-ից ավելի բնակավայրեր, կառուցել է 2,9 հազար կմ գլխավոր գազամուղներ։

Նախորդ հոդվածըԵՄ-ն քննարկում է Ուկրաինային 20 մլրդ եվրո ֆինանսավորելու պահեստային պլանը
Հաջորդ հոդվածըԴատարանը Mutabor-ում «մերկ երեկույթը» համարել է համասեռական հարաբերությունների քարոզչություն