Դատարանը Mutabor-ում «մերկ երեկույթը» համարել է համասեռական հարաբերությունների քարոզչություն

292

Դատարանը որոշել է, որ մոսկովյան Mutabor ակումբում, այսպես կոչված՝ «մերկ երեկույթը» ուղղված է եղել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությանը։

Այդ մասին ասվում է այդ միջոցառմանը մասնակցելուց հետո 15 օրով կալանավորված ռեփ երգիչ Նիկոլայ Վասիլևի (Vacio) գործով Լեֆորտովյան դատարանի որոշման մեջ։

Դեկտեմբերի 21-ի գիշերը Mutabor ակումբում տեղի է ունեցել հեռուստահաղորդավար Անաստասիա Իվլեևայի երեկույթը, որի հյուրերին խնդրել էին ներկայանալ «փաստորեն՝ մերկ»։

 Երեկույթին ներկա են եղել երգիչներ Ֆիլիպ Կիրկորովը, Դմիտրի Բիլանը, Լոլիտա Միլյավսկայան, Գլյուկոզան, լրագրող Քսենյա Սոբչակը և այլք։

Ըստ РБК-ի՝ «մերկ երեկույթից» հետո Լոլիտային կհեռացնեն եթերից, Կիրկորովն ու Սոբչակը հրապարակավ ներողություն են խնդրել Իվլեևայի երեկույթին մասնակցելու համար։

Նախորդ հոդվածը«Գազպրոմի» ղեկավար․ ՌԴ-ն ամբողջությամբ կգազիֆիկացվի մինչև 2030 թվականը
Հաջորդ հոդվածըCovid-ի պատվաստանյութ արտադրող ձեռնարկության ղեկավարը կալանավորվել է