‘«Գազպրոմ Արմենիա»-ն մեր հաշվին մոտ 3 անգամ կրճատել է վնասը’

989

Գլխավոր մոնոպոլիստ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2013 թվականին մոտ 3 անգամ կրճատել է վնասը, մինչև 24.7 մլրդ դրամ, 2012 թվականի 66.2 մլրդ դրամի փոխարեն: Այս մասին է նշվում ընկերության կողմից հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ:

Ըստ այդմ, վնասի կրճատումը հաջողվել է հասույթի աճի`182 մլրդ դրամից մինչև 206 մլրդ դրամ, ինչպես նաև գործառնական եկամուտի հաշվին` 1-ից մինչև 2 մլրդ դրամ

Հիշեցնենք, որ Հայաստանի գազային գլխավոր մոնոպոլիստ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ամբողջությամբ պատկանում է ռուսական «Գազպրոմին»:

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման ծավալը 2013 թվականին նվազել է 0.6%, կազմելով 1 956.3 մլն խմ, 2012-ի  1 967.1 մլն խմ համեմատ: Մինչդեռ, 2013-ի հուլիսի 7-ից հանրապետությունում աճել են գազի գները: Ասել է թե՝ եկամուտները աճել են հատկապես գազի թանկացումից հետո: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը մերժել է Կապույտ մզկիթում նամազ անցկացնելու վերաբերյալ պահանջը’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ի վճիռներով՝ ՀՀ իշխանությունները քաղաքացիներին վճարել են շուրջ 570 000 եվրոյին համարժեք դրամ’