‘Հայաստանը մերժել է Կապույտ մզկիթում նամազ անցկացնելու վերաբերյալ պահանջը’

1184

Հայաստանը մերժել է Երևանի Կապույտ մզկիթում նամազ անցկացնելու վերաբերյալ թուրքական կազմակերպության պահանջը, հաղորդում են ադրբեջանական լրատվամջոցները:

Ավելի վաղ ASIMDER («Հայերի անհիմն պահանջների դեմ պայքարի միություն») կազմակերպությունը, հղում կատարելով Աղթամար կղզում անցկացվող ամենամյա պատարագներին, որոշել էր նամազն անցկացնել Երևանի Կապույտ մզկիթում: Կազմակերպությունը դիմել է Հայաստանում Վրաստանի և Իրանի դեսպանություններին, որպեսզի դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով ստանա հայկական կողմի թույլտվությունը, ինչպես նաև «անվտանգության երաշխիքները»:

Հաղորդվում է, որ ստանալով մերժում, այդ կազմակերպության ղեկավար Գյուկսել Գյուլբեյն խոստացել է «ցանկացած գնով հասնել իր նպատակին, մինչև անգամ դիմելով Կոնստանտինոպոլի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին»: Ընդր որում, Հայաստանի տարածքը Գյուլբելն անվանում է «իր նախնիների հայրենիք»: Թուրքական կազմակերպության զառանցանքներին է միացել նաև ադրբեջանական Beynelxalq կենտրոնը, որի ղեկավար ոմն Սամիր Ադիգյոզալին, իր հերթին, հայկական տարածքները «միացրել է» Ադրբեջանին, Երևանն անվանելով «հին» Ադրբեջանի պատմական հող:

 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան. ՆԱՏՕ-ի հռչակագրում տեղ գտած մոտեցումը վնասում է ԼՂ բանակցային գործընթացին ‘
Հաջորդ հոդվածը‘«Գազպրոմ Արմենիա»-ն մեր հաշվին մոտ 3 անգամ կրճատել է վնասը’