‘Գալիանի. «Միլանը» ոչ ռուսներին ենք տալու, ոչ էլ՝ արաբներին’

937

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին մեկնաբանել է այն տեղեկությունները, որ ակումբի բաժնետոմսերը կարող են վաճառվել արաբական կամ ռուսական ընկերություններին:

«Կարող եմ հերթական անգամ հաստատել, որ «Միլանի» բաժնետոմսերը չեն վաճառվելու ոչ ռուս, ոչ արաբ գործարարներին: Սա ասում եմ հարյուր տոկոսանոց վստահությամբ:  Սեփականատերը շարունակելու է մնալ Սիլվիո Բեռլուսկոնին»,- Գալիանիի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, թե ֆրանսիական ՊՍԺ-ի արաբ սեփականատերերը 250 միլիոն եվրոյի դիմաց կարող են գնել «Միլանի» բաժնետոմսերի 25%-ը: Այլ աղբյուրների համաձայն, իտալական ակումբի բաժնետոմսերի ձեռքբերմանը հավակնում է նաեւ ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկան:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականին’
Հաջորդ հոդվածը‘Մեսսիի հարվածի կատարելագործման գաղտնիքը ‘