‘Գալիք շաբաթ հորդառատ տեղումներ կլինեն հանրապետության ողջ տարածքում ‘

1616

Գալիք ապրիլ, մայիս և հունիս ամիսները տեղումնառատ կլինեն, ինչը դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսության վրա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա տեղեկացրել է, որ այսօրվանից սկսած՝ Միջերկրական ծովի շրջաններից մոտեցող ցիկլոնները մարտի 30-ին հանրապետության ողջ տարածքում ինտենսիվ հորդառատ տեղումների պատճառ կդառնան, լեռնային շրջաններում՝ Տավուշ, Լոռի, Սյունիք՝ ձյան տեսքով, իսկ Արարատյան դաշտում՝ անձրևի տեսքով:

Ըստ օդերեւութաբանների կանխատեսման՝ այդ օրը օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի ընդհանուր առմամբ 5-ից 7 աստիճանով , իսկ Տավուշում, Սյունիքում, Լոռիում  15-17 աստիճանով ջերմաստիճանի անկում կլինի:

Գագիկ Սուրենյանը  նշեց, որ ջերմաստիճանի նվազմումը Արարատյան դաշտում առաջիկա հինգ օրերին ցրտահարության պատճառ չի դառնա:

Նախորդ հոդվածը‘Երիտասարդական նախաձեռնությունը զինվորի բուժման նպատակով դրամահավաք է իրականացրել’
Հաջորդ հոդվածը‘«Հայդատական ավանտյուրաներ» (Շարք)’