‘Գալուստ Սահակյանը զարմանալիորեն ճիշտ է հասկացել «մայդանի» էությունը. «ՉԻ»’

1766

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է`

««Ովքեր ուզում են` Հայաստանում մայդան լինի, թող էդ մայդանը իրենց հոր բոստաններում անեն», հայտարարել էր ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«ՉԻ»- Գալուստ Սահակյանը զարմանալիորեն ճիշտ է հասկացել «մայդանի» էությունը: Մարդիկ բոստանում ժամանակ առ ժամանակ հենց դրանով էլ զբաղվում են` արմատախիլ են անում մոլախոտերը, որպեսզի ջուրն ու պարարտանյութերը բաժին հասնեն բերքատու բույսերին: Պրն Սահակյանի վրդովմունքը նույնպես հասկանալի է. ՀՀԿ-ն իսկապես մոլախոտ է` կլանում է մշակաբույսերի համար նախատեսված բոլոր արժեքավոր նյութերը և ոչ մի բերք չի տալիս, ուստի հասկանալի է, որ «մայդանի« դեպքում առաջին հերթին հենց ՀՀԿ-ն է արմատախիլ արվելու: Ուստի ՀՀԿ փոխնախագահի այս զայրույթը կարելի է գնահատել որպես ինքնապաշտպանական բնազդի սովորական դրսևորում:

Ի դեպ` «մայդան» իրականացնողը ժողովուրդն է լինում և ոչ թե ընդդիմադիր կուսակցությունները: իսկ Հայաստանը, եթե կուզեք, հենց ժողովրդին է պատկանում, այսինքն` ժողովրդի «հոր բոստանն է»: Եվ ոչ թե ՀՀԿ-ի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Իսկ Հայաստանը ճանաչու՞մ է Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է 2,2 մլն դոլարով’