‘Իսկ Հայաստանը ճանաչու՞մ է Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը. «168 ժամ»’

1298

Արդեն երեք օր է Ուկրաինայի Գերագույն ռադան կազմավորել է նոր կառավարություն, որի ղեկավար է դարձել Արսենի Յացենյուկը, իսկ մինչ այդ Ուկրաինայի խորհրդարանը երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները հանձնել էր Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին։ Եվ Եվրամիությունը, և ԵՄ անդամ բազմաթիվ երկրներ՝ առանձին-առանձին, ինչպես նաև ԱՄՆ-ը հայտարարել են, որ Ուկրաինայի նոր կառավարությունը ճանաչում են լեգիտիմ և պատրաստ են աշխատել նրա հետ։

Աշխարհում, թերևս, միակ երկիրը, որ կասկածի տակ է դնում Ուկրաինայի իշխանության լեգիտիմությունը, Ոուսաստանն է։

«168 ժամը» գրում է, որ հասկանալի է, որ հենց այդ պատճառով Ուկրաինայի նոր իշխանության վերաբերյալ մինչև օրս որևէ դիրքորոշում չի հայտարարել նաև Հայաստանը։

Ինչո՞ւ պաշտոնական Երևանը դիրքորոշում չի հայտնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և այդ երկրում ձևավորված նոր իշխանության վերաբերյալ։

Թերթի՝ այս հարցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսպիսի պատասխան է տվել. «Եթե հայտնելու լինենք, այն կհրապարակվի»։ Նույն հարցի պատասխանը թերթը փորձել է ստանալ նաև Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել, ինչպես սովորաբար, հնարավոր չի եղել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օհանավան և Կարբի համայնքների բնակիչները ցանկացել են փակել Երևան-Վանաձոր ճանապարհը. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը զարմանալիորեն ճիշտ է հասկացել «մայդանի» էությունը. «ՉԻ»’