‘«Գահերի խաղը» հեռուստապատումը «Էմմի» կինոփառատոնի հաղթողն է’

2155

 

«Գահերի խաղը» հեռուստապատումն արժանացել է ԱՄՆ հեռուստատեսային արվեստի ակադեմիայի «Էմմի» մրցանակին՝ «լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում: Մրցանակը հանձնվել է «Գահերի խաղի» ռեժիսոր Միգել Սապոչնիկին:

Այսպիսով՝ «Գահերի խաղը» ռեկորդ է սահմանել հեռուստասերիալների մեջ՝ իր հավաքած մրցանակներով. այս պահի դրությամբ նա ստացել է 38 «Էմմի»:

Այս տարի գլխավոր անվանակարգում ներկայացվել են նաև այնպիսի հեռուստատեսային հիթեր, ինչպես՝ «Դաունթոն աբբայությունը», «Հայրենիքը» և «Խաղաթղթե տնակը»:

«Գահերի խաղի» առաջին սեզոնի ցուցադրությունը տեղի է ունեցել HBO հեռուստատեսությամբ 2011 թ.: Մինչ այժմ ցուցադրվել է հեռուստատեսային պատումի վեց սեզոն:

«Էմմի» մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ 1949 թվականից սկսած, այն համարվում է «Օսկարի» հեռուստատեսային համարժեքը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Յավլինսկին կմասնակցի նախագահական ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘«Էմմիի» հանձնման արարողության ժամանակ կողոպտել են «Շերլոկի» աստղերից մեկին’